Ծննդյան թիվ և վայր՝ օգոստոսի 24, 1967թ. ք․ Երևան
Կրթություն՝ 1993թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1996 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն՝
1996-98 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999 թվականից որպես Հայոց պատմության դասախոս աշխատում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատի ծրագրում։
Տարբեր տարիների որպես ծրագրերի համակարգող է աշխատել Երևանի մամուլի ակումբում, Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում:
Աշխատել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական և Բրթրայթ Արմինիա հայաստանյան գրասենյակի/Դեպի Հայք հիմնադրամի փոխտնօրեն։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան» կազմակերպությունում աշխատել է որպես հաղորդակցության և ջատագովության համակարգող։
2018 թվականի հունիսի 2-ից մինչև հոկտեմբերի 2-ը եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։
2018 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն։
2025թ. հունիսի 5-ին նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա։