Վասիլի Ղազարյան

Ծննդյան թիվ և վայր՝ 25 սեպտեմբերի, 1946 թ., ք․ Երևան

Կրթություն՝ 1964-1969 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։

1976-1977 թթ. սովորել և ավարտել է ԽՍՀՄ արտաքին առևտրի ակադեմիայի դասընթացները։

 

Աշխատանքային գործունեություն՝

1968-1969թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի միացյալ ռադիացիոն լաբորատորիայում որպես տեխնիկ։

1969-1972թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում որպես գիտաշխատող։

1972-1974թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1974-1975թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։

1975-1977թթ. ՀԽՍՀ մինիստրների խորհրդի արտաքին կապերի բաժնի ռեֆերենտ։

1977-1982թթ. աշխատել է Լիբանանում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչությունում որպես ինժեներ։

1983-1991թթ. ՀԽՍՀ մինիստրների խորհրդի արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ, ապա բաժնի պետ։

1983-1991թթ. ՀԽՍՀ մինիստրների խորհրդի արտաքին կապերի բաժնի պետ, ապա ՀՀ Կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։

2001-2007թթ. Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2002-2008թթ․ Վիետնամում, Հարավային Կորեայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

2008-2013թթ. Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

2009-2013թթ. Ղրղզստանում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2013թ-ից ՀՀ ԱԳՆ գործերի կառավարիչ

Աշխատանքային գործունեությունը

Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն (նստավայրը՝ Աստանա, Ղազախստանի Հանրապետություն)
2009-2013թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ղրղզական Հանրապետություն (նստավայրը՝ Աստանա, Ղազախստանի Հանրապետություն)
2009-2013թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ղազախստանի Հանրապետություն
2008-2013թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Կորեայի Հանրապետություն (նստավայրը՝ Պեկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)
2002-2008թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (նստավայրը՝ Պեկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)
2002-2008թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2001-2007թթ. Արտակարգ և լիազոր դեսպան