Ջիվան Թաբիբյան

1937-2009թթ․

Ծննդյան վայր՝ ք․ Բեյրութ

Կրթություն՝ 1959 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը` քաղաքագիտություն մասնագիտությամբ, ապա՝ Փրինսթոնի համալսարանը: 

Ավարտել է նաև Սորբոնի համալսարանը` քաղաքական սոցիոլոգիա մասնագիտությամբ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիվանագիտական հետազոտությունների կենտրոնը (Փարիզ):  

Աշխատանքային գործունեություն՝

1962-1971թթ. դասավանդել է քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի և Կալիֆորնիայի համալսարաններում, նաև քաղաքաշինություն է դասավանդել ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի ճարտարապետական դպրոցում:

1971-1996թթ. կատարել է խորհրդատվական և հասարակական ծրագրավորման աշխատանքներ Մեքսիկայում, Վենեսուելայում, Գվատեմալայում, Իրանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Հորդանանում, Քուվեյթում և Ճապոնիայում:

1998-2008թթ. ԵԱՀԿ-ում, նաև Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ

2000-2005թթ. Ավստրիայում ՀՀ դեսպան

2001-2006թթ․ Չեխիայում, Հունգարիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Աշխատանքային գործունեությունը

Չեխական Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2001-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Հունգարիա (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2001-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Սլովակիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2001-2006թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ավստրիայի Հանրապետություն
2000-2005թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1998-2008թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1998-2008թթ. Մշտական ներկայացուցիչ