Ծննդյան թիվ և վայր՝ 1968թ. հունիսի 22, ք․ Երևան
Կրթություն՝ 1989թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ֆինանսիստ-տնտեսագետ:
Աշխատանքային գործունեություն՝
1989-1990թթ. աշխատել է «Հայբակալեա» ձեռնարկությունում` որպես հաշվապահ
1990-1994թթ. ՀՀ հարկային պետական տեսչությունում, այնուհետև տեսչության օպերատիվ վարչությունում` պետական հարկային տեսուչ
1994-1996թթ. «Վահունի» ՍՊԸ-ում տնօրեն
1996-2000թթ. «Ռոյալ կրիստալ» ՍՊԸ-ում տնօրեն
2000-2001թթ. ՀՀ պետական եկամուտների նախարարության հարկային տեսչության վերլուծության և հարկային եկամուտների պլանավորման բաժնի գլխավոր հարկային տեսուչ
2002թ. «Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ «Արշակունի» մասնաճյուղում` տնօրեն
2002-2003թթ. «Էջմիածնի իրացման-շահագործման» մասնաճյուղում` տնօրեն
2003-2004թթ. «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ փոխտնօրեն
2007-2012թթ. Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 9 ընտրատարածք): Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից:
2017-2022թթ. Վրաստանում ՀՀ դեսպան
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա: