Աշոտ Սմբատյան

Ծննդյան թիվ և վայր՝   1969թ. ապրիլի 30, ք․ Երևան

Կրթություն՝ 1985-1991թթ. Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ

1990-1991թթ. Դրեզդենի տեխնիկական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ (Գերմանիա)

1991-1993թթ. Լայպցիգի համալսարան, ասպիրանտուրա (Գերմանիա)

1993-1997թթ. Բեռլինի՝ Հումբոլդթի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ (Գերմանիա)

Աշխատանքային գործունեություն՝

1987-1988թթ. Զինծառայություն խորհրդային բանակում

1991-1993թթ. Գերմանական AVX/SIEMENS ընկերության գիտահետազոտական բաժին (Գերմանիա)

1994-1996թթ. Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատող

1996-1997թթ. Բեռլինի գիտության և կրթության սենատին առընթեր համալսարանական մաթեմատիկական քոլեջի դասախոս

1997-2008թթ. Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ

2005-2009թթ. Գիտության և կրթության սենատին կից արտերկրի ավարտական վկայականների գնահատման և ատեստավորման փորձագիտական խորհրդի անդամ

2009թ. Խորհրդատու փորձագետ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2010-2011թթ. Դասախոսական և խորհրդատվական գործունեություն, ՔՈՒՓ ընկերություն

2011–2013թթ. Առաջին քարտուղար, Եվրոպայի վարչություն, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

2014–2015թթ. Խորհրդական, փոխդեսպան, Գերմանիայում ՀՀ դեսպանություն

2015թ. (մինչև 19 մայիսի) Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

2015-2021թթ. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բեռլին)

2018-2021թթ. համատեղության կարգով Լիխտենշտեյնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին) 

2022թ. օգոստոսի 24-ից Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)

2023թ. մայիսի 19-ից համատեղության կարգով Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Լեզուների իմացություն՝ 

Գերմաներեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Աշխատանքային գործունեությունը

Հունգարիա (նստավայրը՝ Թբիլիսի, Վրաստան)
2023թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Վրաստան
2022թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Լիխտենշտեյն (նստավայրը՝ Բեռլին, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)
2018-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
2015-2021թթ. Արտակարգ և լիազոր դեսպան