Վահան Տեր-Ղևոնդյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1961թ․  օգոստոսի 12, ք․ Երևան

Կրթություն՝ Մագիստրատուրա (1983թ., ԵՊՀ , Արևելագիտության ֆակուլտետ, Կիլիկիա-Եգիպտոս պատմամշակութային առնչությունները 12-14-րդ դարերում)

Ասպիրանտուրա (ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները 1145-1226թթ., պաշտպանված 1989թ. ապրիլի 28-ին)

Դոկտորական ատենախոսության թեմա` Կիլիկիայի հայկական պետությունն ու Այյուբյանները 

Աշխատանքային գործունեություն՝

1986-1991թթ․ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, գիտաշխատող

1990-1991թթ․ Դասախոս ս.Էջմիածնի Հոգևոր ճեմարանում

1991-1993թթ․ ՀՀ Նախագահի օգնական

1993-1995թթ․ ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆրանսիայում

1995-1998թթ․ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Արգենտինայում (համատեղությամբ Ուրուգվայում և Բրազիլիայում)

1998-2003թթ․ « Հայաստան » համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

2001-2003թթ․ դասախոս Հրաչյա Աճառյան համալսարանում

1988-2005թթ․ (ընդմիջումներով ) դասախոս ԵՊՀ-ում

2003-2005թթ․  ՀՀ Արտաքին գործերի նախարարի խորհրդական

2006-2008թթ․ ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանի Հանրապետությունում

2008-2011թթ․ Երևանի Վ.Բրյուսովի անվ. Լեզվաբանական համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպագիտության ամբիոնի վարիչ

2008թ-ից ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող (կես դրույք)

2012թ-ից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժնի վարիչ

2014թ-ից Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտնական քարտուղար (համատեղելով Արաբատառ ձեռագրերի բաժնի վարիչի պաշտոնի հետ)

Օտար լեզուներ՝

ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն

Աշխատանքային գործունեությունը

Լիբանանի Հանրապետություն
2006-2008թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Արգենտինայի Հանրապետություն
1995-1998թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (նստավայրը՝ Բուենոս Այրես, Արգենտինայի Հանրապետություն)
1995-1998թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ուրուգվայ (նստավայրը՝ Բուենոս Այրես, Արգենտինայի Հանրապետություն)
1995-1998թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ֆրանսիական Հանրապետություն
1993-1995թթ. Գործերի հավատարմատար