Երվանդ Մելքոնյան

1944-1997թթ․

Ծննդյան վայր՝ ք․ Կամիշլի, Սիրիա

Կրթություն՝  Սկզբնական կրթությունը ստացել է Կամիշլի հայկական վարժարանում, ապա տեղափոխվել է Բեյրութ և ուսանել Անթիլիասի Դպրեվանքում:

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի  ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն՝

Աշխատել է Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում:

 Նրա` Դավիթ Զեյթունցու քերականական աշխատություններին նվիրված ուսումնասիրությունը, որը պաշտպանության ներկայացվեց որպես թեկնածուական ատենախոսություն և հետո հրապարակվեց առանձին գրքով, արժանացել է գիտական մտավորականության բարձր գնահատականին:

1985թ-ից Վազգեն Ա. Կաթողիկոսի կողմից նշանակվել է «Էջմիածին» ամսագրի խմբագիր Խմբագրական և գիտական աշխատանքներին զուգահեռ ծավալել է մանկավարժական, հրատարակչական, թարգմանչական, բարեգործական գործունեություն։

Դասավանդել է գրաբար Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։

Մասնակցել է Աստվածաշնչի աշխարհաբար թարգմանության աշխատատար գործին։

Ստեղծել է «Գայանե Մանուկյան-Մելքոնյան» կրթական, բարեգործական հիմնադրամը:

1994-1996թթ. Լիբանանում ՀՀ գործերի հավատարմատար

1996-1997թթ. Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Աշխատանքային գործունեությունը

Լիբանանի Հանրապետություն
1996-1997թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լիբանանի Հանրապետություն
1994-1996թթ. Գործերի հավատարմատար