Սամվել Մկրտչյան

Ծննդյան թիվ և վայր՝ մայիսի 17, 1959թ․, ք․ Երևան

Կրթություն՝ 1976-1981թթ. սովորել  է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 

1981-1984թթ. սովորել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում։

1993թ. ավարտել է Լիդսի համալսարանի դիվանագիտական դասընթացները։

Աշխատանքային գործունեություն՝

1981-1984թթ.  աշխատել է ՀԽՍՀ պետական պատմական արխիվում։

1984-1991թթ. աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում:

1991թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության  Եվրոպայի վարչության սկանդինավյան և բալթյան երկրների պատասխանատու

1991-1994թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ԵՄ և ԵԱՀԿ պատասխանատու

1995-1997թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ՀՀ բանակցային խմբի անդամ

1996-1999թթ. Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին վերանայված պայմանագրի ՀՀ բանակցային խմբի անդամ

1997-1998թթ․ Ավստրիայում,  Հունգարիայում, Սլովակիայում ՀՀ ներկայացուցչության գործերի հավատարմատար (նստավայրը՝ Վիեննա)

1994-2000թթ. ԵԱՀԿ-ում  ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կառույցներում,  Միավորված ազգերի կազմակերպության արդյունաբերական զարգացման կազմակերպությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ

2000-2004թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ

2004-2010թթ. Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար

2011-2016թթ․ ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ

2016-2018թթ․ Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ)

2018-2023թթ. Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)

Դիվանագիտական աստիճան` 

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Աշխատանքային գործունեությունը

Լեհաստանի Հանրապետություն
2018-2023թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լիբանանի Հանրապետություն
2016-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Ավստրիայի Հանրապետություն
1997-1998թթ. Գործերի հավատարմատար

Չեխական Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
1997-1998թթ. Գործերի հավատարմատար

Հունգարիա (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
1997-1998թթ. Գործերի հավատարմատար

Սլովակիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
1997-1998թթ. Գործերի հավատարմատար



ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2004-2010թթ. Մշտական ներկայացուցիչ