Ավետ Ադոնց

Ծննդյան թիվ և վայր՝ 1963թ. դեկտեմբերի 27, ք․ Կիև

Կրթություն՝ 1985թ. ԵՊՀ տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ

1991թ. Բանկային գործի դասընթացներ Ժնևի UBS բանկում

1993թ. Դիվանագիտական դասընթացներ Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում

 

Աշխատանքային գործունեություն՝

1985թ. Տնտեսագետ ՀԽՍՀ Պետպլանին կից տնտեսագիտության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում

1991թ. Գլխավոր մասնագետ, ապա նախարարի օգնական ՀՀ արտաքին տնտեսական կապերի նախարարությունում

1992-1994թթ. Երկրորդ քարտուղար երկկողմ տնտեսական հարաբերությունների բաժնում, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստանի Հանրապետություն

1994-1996թթ. Երկրորդ քարտուղար, Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն

1996-1998թթ. Միջազգային տնտեսական կազմակերպությունների բաժնի վարիչ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն

1998-2001թթ. Խորհրդական, ապա արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչություն, Բրյուսել, Բելգիա

2002-2007թթ. Արտաքին կապերի վարչության պետ, ՀՀ Նախագահի աշխատակազմ

2007-2009թթ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

2007-2009թթ. ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

2008-2009թթ. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ

2009-2011թթ․ Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել)

2009-2014թթ․ Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ (նստավայրը՝ Բրյուսել)

2010-2014թթ․ Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրյուսել)

2014-2019թթ․ Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 

2019-2021թթ. ՀՀ ԱԳՆ փոխնախարար

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Աշխատանքային գործունեությունը

Իսպանիայի Թագավորություն
2014-2019թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Լյուքսեմբուրգի մեծ դքսություն (նստավայրը՝ Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)
2010-2014թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Բելգիայի Թագավորություն
2009-2014թթ. Արտակարգ և լիազոր դեսպան

Նիդերլանդների Թագավորություն (նստավայրը՝ Բրյուսել, Բելգիայի Թագավորություն)
2009-2011թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
2009-2014թթ. Մշտական ներկայացուցիչ