Ծննդյան թիվ և վայր՝ 1973թ․ նոյեմբերի 22, ք. Երևան
Կրթություն՝ 1990-1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում
2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ
1999 և 2001թթ. Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա
Աշխատանքային գործունեություն՝
1997-1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար
1999-2002թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար
2002-2005թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար
2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար
2005-2007թթ. ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ
2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ
2011թ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական
2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների նախագահ
2016թ. Եվրոպայի խորհրդի Ծրագրերի, բյուջեի և աշխատակազմի հարցերով զեկուցողների խմբի (կոմիտեի) նախագահ
2011-2016թթ. Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ)
2016-2018թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
2018-2024թթ. Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2019-2024թթ. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)
2019-2024թթ. համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)
2024թ. հոկտեմբերի 25-ից Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ`
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Սլովակիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2019-2024թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Ավստրիայի Հանրապետություն
2018-2024թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2024թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ
ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
2019-2024թթ. Մշտական ներկայացուցիչ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2019-2024թթ. Մշտական ներկայացուցիչ
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2019-2024թթ. Մշտական ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱԿԱԴԵՄԻԱ
2019-2024թթ. Մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-Ի ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
2019-2024թթ. Մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2019-2024թթ. Մշտական ներկայացուցիչ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2019-2024թթ. Մշտական ներկայացուցիչ
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2019-2024թթ. Մշտական ներկայացուցիչ
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2011-2016թթ. Մշտական ներկայացուցիչ