Արմեն Պապիկյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1973թ․ նոյեմբերի 22, ք. Երևան

Կրթություն՝ 1990 -1995թթ. Գլաձոր կառավարման համալսարանի  Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբանի որակավորում:

2000թ. Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ

1999 և 2001թթ. Մասնագիտական վերապատրաստման ծրագրեր` Ջորջ Մարշալի անվան Անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոն, Գերմանիա և ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջ, Հռոմ, Իտալիա:

Աշխատանքային գործունեություն՝

1997 -1999թթ. ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության երկկողմ ռազմական համագործակցության բաժնի կցորդ, այնուհետև երրորդ քարտուղար:

1999-2002թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար:

2002-2005թթ. Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, Ժնև, Շվեյցարիա:

2002-2005թթ. Շվեյցարիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար (նստավայրը՝ Ժնև):

2005-2007թթ. ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ

2007-2011թթ. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական - առաքելության ղեկավարի տեղակալ, Վիեննա, Ավստրիա

2011թ․ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական, Երևան

2013թ. Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների նախագահ

2016թ. Եվրոպայի խորհրդի Ծրագրերի, բյուջեի և աշխատակազմի հարցերով զեկուցողների խմբի (կոմիտեի) նախագահ

2011-2016թթ.  Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը` Ստրասբուրգ)

2016-2018թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

2018թ-ից Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)

2019թ-ից Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա)

2019թ. օգոստոսի 9-ից Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ`

Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Աշխատանքային գործունեությունը

Սլովակիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վիեննա, Ավստրիայի Հանրապետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Ավստրիայի Հանրապետություն
2018թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան



ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2019թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2019թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2019թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ՄԱԿ-Ի ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
2019թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱԿԱԴԵՄԻԱ
2019թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
2019թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՐԳԵԼՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2019թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ՕՊԵԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
2019թ.-առ այսօր Մշտական ներկայացուցիչ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2011-2016թթ. Մշտական ներկայացուցիչ