Ծննդյան թիվ և վայր՝ հունվարի 26, 1971թ․, ք․ Երևան
Կրթություն՝ 2000-2001թթ. Իրավունքի և Դիվանագիտության Ֆլեթչեր Ինստիտուտ, Թաֆթս համալսարան. Մագիստրոս
1992-1993թթ. Բեյրութի Հայկազյան Համալսարան, Լիբանան 1992-1993 թթ.
Դիպլոմ, Միջազգային հարաբերություններ. Մերձավոր Արևելք
1987-1992թթ. ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, արաբագիտություն
Աշխատանքային գործունեություն՝
1994-1996թթ. «Շելթր» Ծրագրի համակարգող. ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակ, Երևան
1996-1998թթ. Հատուկ Համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով. ՄԱԿ-ի Հատուկ Առաքելություն Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում` Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա
1998-2000թթ. Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար. ՄԱԿ-ի Քարտուղարության Համակարգող Գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի հանրապետություններ
2001–2003թթ. Խմբի Ղեկավար և Արտակարգ Իրավիճակների պլանավորման կոորդինատոր. Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ-ի Հատուկ Համակարգողի Գրասենյակ (UNSCO), Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան
2002-2003թթ. Պաղեստինյան Ինքնավարությունում ՄԱԿ-ի քարտուղարության Համակարգող. Արևմտյան Ափ և Գազայի հատված
2004թ. Գլխավոր Խորհրդական. Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն (UNAMI), Հորդանան–Կատար
2005-2008թթ. ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի դասախոս. Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր
2006թ. Սայդայի տարածաշրջանային Համակարգող. Լիբանանում ՄԱԿ-ի Արտակարգ Առաքելություն
2007–2009թթ. «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն
2009-2013թթ. Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոս. ԱՄՆ արևմտյան ափ
2014-2016թթ․ համատեղության կարգով ՀՀ դեսպան Կուբայում, Կոստա Ռիկայում, Պանամայում, Գվատեմալայում
2013-2016թթ. Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան
2016-2018թթ․ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան
2019-2020թթ․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ
Դիվանագիտական աստիճան՝
Արտակարգ և լիազոր դեսպան
Օտար լեզուներ՝
Անգլերեն, ռուսերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն
Ընտանեկան դրություն՝
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2016-2018թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Կոստա Ռիկա (նստավայրը՝ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Կուբայի Հանրապետություն (նստավայրը՝ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Գվատեմալայի Հանրապետություն (նստավայրը՝ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Պանամայի Հանրապետություն (նստավայրը՝ Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)
2014-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
2013-2016թթ. Արտակարգ և լիազոր դեսպան
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
2009-2013թթ. Գլխավոր հյուպատոս