Կարեն Նազարյան

Ծննդյան թիվ և վայր՝ 1966թ. նոյեմբերի 29, Երևան

Կրթություն՝ Երևանի Պետական Համալսարան և Մոսկվայի դիվանագիտական ակադեմիա

Արևելագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ

 

 

Աշխատանքային գործունեություն՝

1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)

1993-1994թթ. Համատեղության կարգով ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ

1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և միջազգային այլ կառույցներում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ

2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ

2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան, Թեհրան

2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նյու Յորք

2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:

2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող: Ներկայումս նախագահում է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները:

2014-2018թթ. ԱԳ նախարարի տեղակալ

2018թ-ից Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)

2019թ. հուլիսի 26-ից Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ոխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)

2019թ. օգոստոսի 9-ից Պորտուգալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)

1992թ.-ից ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին: 1996թ.-ից ի վեր ՄԱԿ-ի, հովանու ներքո անցկացվող և միջազգային այլ կազմակերպությունների ԵԽ և ԵՄ կողմից հրավիրված համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:

Դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է`

2000թ. Խոշտանգումների և դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև

2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան

2009-2011թթ. ՄԱԿ-ի ՏնտՍոցԽորհի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ և 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք

2012-2013թթ. ՄԱԿ-ի կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք

Պարգևներ՝

2011թ. Հայաստանի Հանրապետության «Մխիթար Գոշ» մեդալ

2015թ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

2017թ.  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալ»

2017թ. Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագիր

Դիվանագիտական աստիճան՝

Արտակարգ և լիազոր դեսպան

Օտար լեզուներ՝

Անգլերեն, ռուսերեն, պարսկերեն

Ընտանեկան կարգավիճակ՝

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեությունը

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտ (նստավայրը՝ Վատիկան, Վատիկան Քաղաք-Պետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Պորտուգալիայի Հանրապետություն (նստավայրը՝ Վատիկան, Վատիկան Քաղաք-Պետություն)
2019թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Վատիկան Քաղաք-Պետություն
2018թ.-առ այսօր Արտակարգ և լիազոր դեսպան

Իրանի Իսլամական Հանրապետություն
2005-2009թթ. Արտակարգ և լիազոր դեսպան



ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
2009-2014թթ. Մշտական ներկայացուցիչ

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
1996-2002թթ. Մշտական ներկայացուցիչ